Կիևն ազգայնացնում է ուկրաինացի օլիգարխների ձեռնարկությունները

Ուկրաինայի իշխանությունները որոշել են ազգայնացնել մի շարք ռազմավարական նշանակության ձեռնարկություններ, որոնք կապված են ուկրաինացի օլիգարխներ Կոնստանտին Ժևագոյի, Իգոր Կոլոմոյսկու, Վյաչեսլավ Բոգուսլաևի և Կոնստանտին Գրիգորիշինի հետ։ Ukrnafta-ն, Ukrtatnafta-ն, Motor Sich-ը, AvtoKrAZ-ը և Zaporizhtransformator-ն անցնում են պետական սեփականության, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Կարգավորողի թույլտվությամբ այդ ձեռնարկությունների բաժնետոմսերը ֆիզիկական անձանց հաշիվներից դուրս կգան և կդառնան պետական սեփականություն։ Խախտումների առկայության պատճառով, ներառյալ հակամենաշնորհային օրենքի խախտումները, Motor Sich-ի բաժնետոմսերի հետ գործարքներն արգելափակվել էին և հետագայում կալանվել: Բոգուսլաևը ձերբակալվել էր հոկտեմբերին՝ պետական դավաճանության մեղադրանքով։
AvtoKrAZ ընկերությունը փախուստի դիմած օլիգարխ Կոնստանտին Ժևագոյի «Ֆինանսներ և վարկ» խմբի մաս է կազմում: «Զապորոժտրանսֆորմատորը» տրանսֆորմատորային և ռեակտորային սարքավորումներ արտադրող սնանկ ձեռնարկություն է։ Դրա սեփականատերը միլիարդատեր Կոնստանտին Գրիգորիշինն է»,- հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
401Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
167Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
202Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
24505.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
22705.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
50802.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
50402.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
46902.10.2026, 13:06