«Հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի Կազբեգի գյուղի հավաքման կայանում (накопитель): Էլի բողոքում են խտրական վերաբերմունքից ու «անտերությունից»: Մարդիկ չգիտեն՝ սպասեն, որքան սպասեն, թե՞ վերադառնան Հայաստան: Փաշինյանը մի քանի օր առաջ Վրաստանում էր, իրենց վարչապետի հետ էր հանդիպում: Հետաքրքիր է՝ բեռնափոխադրումների հարցը քննարկվե՞լ է, թե՞ տենց «մանր-մունր» հարցերով ինքը չի զբաղվում: Իրեն հետաքրքրում են միայն «խաղաղությունը և ժողովրդավարությունը»:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բեռնափոխադրումների արդեն քրոնիկական խափանումների պայմաններում Հայաստանից արտահանումներն աճում են: Այստեղ են ասել՝ «տերդ մեռնի, գիտություն»:
ՀՀ իշխանություննե՛ր, այս մարդկանց մի բան ասելո՞ւ եք, մի բանով օգնելո՞ւ եք, թե՞ էլի թողնելու եք բախտի քմահաճույքին»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
42919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
41319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
196516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
146815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
81014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
185513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
82112.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
220310.11.2026, 19:37