«Մեղրիում 200 դրամով գնած արքայանարինջը Երևանում 1200 դրամ է». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Նկարն այսօր է արված՝ Երևանում։ Երեկ չէ առաջին օրն էլ Մեղրիից էին զանգել։
- Կարալյոկը տանող չկա։ Մեծը, ոչ տտիպը, քաղցրը 200 դրամով ենք տալիս, մանրը, փոշոտվածը, շոկոլադը՝ 600-650 դրամով։ Այս տեսակը շատ չի պատահում, դրա համար է գինը բարձր։
Իսկ 200 դրամանոց մեղրի նման Մեղրու կարալյոկն էլ մեկ է, բեռնատարներ չեն գալիս, որ տանեն։ Այլ միայն հատուկենտ փոքր մեքենաներով են գալիս առնում։
Սա մեր խոսակցության մի մասն է, որ մեղրեցի ծանոթներիս հետ մի քանի օր առաջ ունեցա։
Իսկ շուկայում կարալյոկը կամ գրականով՝ արքայանարինջը, տեսեք՝ 1200 դրամ է։ Գնելուց պարտադիր ասում են, թե Մեղրիինն է։
Ամենասիրածս մրգերից է, որ առավոտ արթնանամ ու սուրճի հետ վայելեմ։ Բայց Երևան է հասնում ապուպապուս գների։ Իսկ մեղրեցիներն ասում են՝ կարալյոկի այգիներն անթիվ են, բերքը՝ առատ, առողջ, քաղցրահամ։
Ինչի՞ բա չեն մթերում, արտահանում։ Էս հարցերին նախկինում Գյուղատնտեսության նախարարությունը գուցե պատասխաներ, իսկ հիմա ոչ մեկը պատասխանատու չի ագրարային ոլորտի կազմակերպման համար։ Ա՛յ սենց անկազմակերպ ու բարդակն է գնաճն թույլ տալիս»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
206Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
51313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
153313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
97111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
152411.08.2026, 21:04