Չվճարված հարկերի գանձման և գույքի արգելանքի վերաբերյալ փաստաթղթերը ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, հոկտեմբերի 1-ից հարկ վճարողները, չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր) համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որոնք ուժի մեջ են մտնում դրանց պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 1-ից օրենսդրական փոփոխությունների արդյունքում կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ արդեն իսկ ուղարկվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի շուրջ 27 հազար ծանուցում:
Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին առավել հաճախ ստուգել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը և ծանոթանալ ստացված փաստաթղթերին, ինչը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկանալ ու իրացնել հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքը, ինչպես նաև ներկայացնել գրավոր բացատրություններ և առարկություններ:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
206Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
51313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
153313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
97111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
152411.08.2026, 21:04