«Իշխանության բերած բյուջեն այն մասին է, որ մեր քաղաքացիներն ավելի վատ են ապրելու»․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում խոսել է 2023 թվականի պետական բյուջեի նախագծի բովանդակության մի քանի ուղղությունների մասին․ «Հայաստանում ժողովրդագրական խնդիրները գնալով խորանում են։ Ծնելիության մակարդակը, արտագաղթի տեմպերը որևէ կերպ չեն բարելավվել այս ընթացքում, և դրա փոխարեն որոշակի ծրագրեր են բերել, որոնք չունեն սոցիալական ազդեցության հստակ գնահատումներ։ Հայաստանում գյուղատնտեսության իրական ծավալները հետևողականորեն նվազում են, և սա է պատճառներից մեկը, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն էապես ավելի բարձր է, քան՝ միջին գնաճը։ Սննդամթերքը գրեթե 1,5 անգամ ավելի շատ է թանկանում, քան՝ միջին գնաճը, որ կա ՀՀ-ում։ Մենք գնում ենք աշխարհին հակառակ ճանապարհով, մեր երկրում 2018թ-ից հետո, այս պահի դրությամբ, պարենային ապրանքների ապահովվածության գործակիցը 65 տոկոսից նվազել է մինչև 47 տոկոս, սա լուրջ խնդիր է։ Ահագնացող գնաճի բոլոր գործոնները հիմա կան, կանխատեսվում է, որ լինելու է նաև հաջորդ տարի։ Այնպես որ, այն բյուջեն, որ բերել են այսօրվա իշխանությունները, հետևյալի մասին է, որ ամեն հաջորդ օր մեր քաղաքացիներն ավելի վատ են ապրելու»,- մանրամասնել է պատգամավորը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
201Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
152013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37512.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
151411.08.2026, 21:04