Հայաստանը պատրաստ է վավերացնել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի գործարկման համաձայնագիրը

Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ներկայում նախագծի մասնակիցները սպասում են, թե երբ Իրանը՝ տվյալ նախագծի գաղափարի հեղինակը, կհայտարարի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կապում է Եվրոպայի հետ Երևանի և Թբիլիսիի միջոցով, մուլտիմոդալ փոխադրումներով։ ՄՏՄ-ի գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այս ընթացքում աշխատանքային խմբերի վեց հանդիպում է անցկացվել (երկուական անգամ Իրանում և Բուլղարիայում, մեկական անգամ՝ Վրաստանում և Հայաստանում)։
«Հուսով ենք՝ Հնդկաստանը ևս կհետաքրքրվի Պարսից ծոց-Սև ծով միջանցքով», - ասել է Արարատ Միրզոյանը։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես Հայաստանի, Իրանի և Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել են 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում՝ նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի վեցերորդ նիստին:
«Նիստի ընթացքում պատվիրակությունները ստորագրել են 6-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել է, որ «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ է»,-նշվում է գերատեսչության պատասխանում։
Երևանը ներկայացրել է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի շուրջ 6-րդ հանդիպման մանրամասները:
Իրանական կողմը դիվանագիտական խողովակներով վեցերորդ նիստի արձանագրությունը և նախագծի վերջնական տարբերակը համաձայնեցման է ուղարկել տրանսպորտային միջանցքի մասնակից մյուս երկրներին՝ Վրաստանին և Հունաստանին։ Այդ երկրների ներկայացուցիչները պետք է այն ստորագրեին մինչև մայիսի 31-ը։ Պատասխան ստանալուց հետո Իրանը պետք է մյուս պետություններին տեղեկացներ արդյունքների մասին։
«ԻԻՀ-ից դեռևս տեղեկատվություն չի ստացվել։ Բոլոր երկրների կողմից համաձայնագրի վերջնական տարբերակի համաձայնեցումից հետո «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կիրականացվի համաձայնագրի ստորագրման գործընթացը»,-նշել են գերատեսչությունում։
Նշենք, որ համաձայնագրի վավերացումից հետո կստեղծվի համակարգող մարմին/ կոմիտե, որը կզբաղվի մաքսային և հարկային ընթացակարգերի կանոնակարգի մշակմամբ։ Միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանին թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատորեն օգտվել Իրանի նավահանգիստներից, դառնալ կարևոր տարանցիկ հանգույց։
ՀՀ–ն ու Իրանը պատրաստվում են ավարտին հասցնել «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի համաձայնագիրը
Սակայն միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Հայկական կողմը պետք է լուծի իր լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրները։ Մասնավորապես՝ կարճ ժամանակում ավարտին հասցնի երկրի հարավը հյուսիսին կապող ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
201Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
152013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37512.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
151411.08.2026, 21:04