Ալիևն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ղեկավարած իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է․ «Վերջերս Ադրբեջանի դեմ կեղտոտ սադրանք էր ծրագրվում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում, որի անդամը մենք չենք, բայց չգիտես ինչու՝ Հայաստանը։ Այս սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր։ Ինչպես գիտեք, այժմ Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Ֆրանսիան և Հայաստանը միմյանց քույրեր են անվանում։ Նրանք կարող էին միմյանց եղբայր անվանել, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք միմյանց քույրեր են անվանում»,- ասել է Ադրբեջանի նախագահը և շարունակել․ «Այնտեղ պատրաստված բանաձևի նախնական տարբերակը հիմնված էր զուտ հակաադրբեջանական թեզերի վրա և լիովին հակասում էր իրականությանը։ Բոլոր հակաադրբեջանական թեզերը հանվեցին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մեր ընկերների ջանքերի շնորհիվ։ Ֆրանկո-հայկական տանդեմը չկարողացավ օգտվել այս հնարավորությունից»։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ո՞րն է նախկինների և ներկաների էական տարբերությունը». Կարեն Հեքիմյան
9400:48
«Նախիջևանն արդյո՞ք անկլավ-էքսկլավների խնդրի բաղկացուցիչ մաս կարող է դառնալ ՀՀ իշխանությունների համար». Արման Մելիքյան
124Երեկ, 21:18
«Բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են, որ մենք պատրաստակամ ենք մասնակցելու ԹՐԻՓՓ-ին». Լավրով
228Երեկ, 20:54
«Պետության սահմանը քարտեզի վրա գծված գիծ չէ միայն». Դավիթ Անանյան
128Երեկ, 19:24
«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան
112Երեկ, 17:30
«Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ»․ Վահե Դավթյան
115Երեկ, 17:00
«Եթե մինչև 2031թ․ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, Հայաստանից ի՞նչ կմնա»․ Ոսկան Սարգսյան
107Երեկ, 16:54
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի համատեղ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
95Երեկ, 16:48