«Սահմանամերձ Բերքաբերում արքայանարնջի բերքը փչանում է, գնորդներ չկան». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Սահմանամերձ Բերքաբերում կորոլյոկի բերքը փչանում է, գնորդներ չկան
Իջևան խոշոր համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում աճեցված կորոլյոկի (արքայանարնջի) բերքի իրացման հետ կապված լուրջ խնդիր կա։ Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ Բերքաբերում կորոլյոկի մոտ 50 տոննա բերք կա։ Նախորդ տարիներին սառնարան-բեռնատար մեծ ավտոմեքենաների տերերը և չրանոց ունեցողները գյուղացիներից գնում էին կորոլյոկի բերքը, իսկ այս աշնանը նրանք Բերքաբեր չեն գնացել։ Գյուղացիները չեն ցանկանում իրենց միրգը շատ էժան վաճառել, բնակավայրի վարչական ղեկավարն ասաց, որ Արմավիրի մարզում գործող Մեյմանդարի մեծածախ շուկայում կորոլյոկի կիլոգրամի գինը 180-200 դրամ է, ինչը բերքաբերցիներին ձեռնտու չԷ։ Սահմանամերձ գյուղում առկա է շուրջ 20 հեկտար կորոլյոկի այգի, կան նաև նորատունկ այգիներ, որոնք դեռեւս բերք չեն տալիս։ Բերքաբեր գյուղն ունի մոտ 760 հեկտար տարածք, որոնք գտնվելով փաստացի հայ-ադրբեջանական սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ ափին, արդեն 30 տարի գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
201Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
152013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37512.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
151411.08.2026, 21:04