«Ադրբեջանի դեպքում ոչ միայն լռում են, այլև Լուկաշենկոյի բերանով Ալիևին անվանում «մեր մարդ»». Վահրամ Աթանեսյան
![]() 330 Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 01:06 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «1941թ․ Ադր․ ԽՍՀ բնակչությունը 3,4 միլիոն էր։ Ամբողջ ԽՍՀՄ-ում էթնիկ ադրբեջանցիների ընդհանուր թիվը 2 275 678 էր։ Ադր․ ԽՍՀ-ից գործող բանակ է զորակոչվել 640 հազար մարդ, որից 350 հազարը զոհվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում էթնիկ ադրբեջանցիների զոհերի ընդհանուր թիվը 54,8 հազար է։ Ընդամենը 130 հազար բնակիչ ունեցող ԼՂԻՄ-ից զորակոչվել է 44 հազար հոգի, ուղիղ կեսը չի վերադարձել։ Նման էթնոցիդի նույնիսկ ֆաշիստների կողմից օկուպացված Բելառուսիան չի ենթարկվել։ Այսօր օկուպացված տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների հիշատակին ժողովրդական հանգանակությամբ կառուցված հուշարձանները, պղծում խորհրդային զորահրամանատարների հիշատակը։ Երբ Էստոնիայում խորհրդային զինվորի արձան է ապամոնտաժվում, ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղում, մերձբալթյան պետություններին անվանում «ֆաշիզմը հերոսացնող»։ Իսկ Ադրբեջանի դեպքում ոչ միայն լռում են, այլև Լուկաշենկոյի բերանով նրան անվանում «մեր մարդ»։ Վաղը այդ մարդը ոտք է ածելու Դաղստանի դեմ, ինչպես այսօր հոխորտում է Իրանում ապրող «ադրբեջանցիների իրավունքները պաշտպանելիս»»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
