«Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրիթիշ Փեթրոլիումն Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումներն Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումները, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի, շրջանցելով ռուսական ու իրանական տարածքը։ Հաշվի առնենք նաև այն, որ 2020 թվականի պատերազմից հետո, նոյեմբերին, 18 միլիարդ լրացուցիչ ներդրումների է կատարել Թուրքիայում, նաև 100 միլիոն ռազմական ոլորտում, դա ընդամենը արցախյան պատերազմի «հաջողվածկոմպանիայի» արդյունքի համար խրախուսական բոնուսներն էին։ Սա արցախյան պատերազմի աշխարհաքաղաքական պատճառներից մեկն է։
Հիմա գանք Ֆրանսիային։ Ֆրանսիական Total-ն ընդամենը 1 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանում, իսկ մյուս ոլորտների հետ միասին ընդամենը 3 միլիարդ (դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ներդրումները Ֆրանսիայում մոտ 6 միլիարդ է), նաև 2017-ին Total-ը 4,8 միլիարդի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Թրամփի դուրս գալուց հետո Ֆրանսիան իրեն տուժած է համարում։
Ֆրանս-անգլիական դարավոր մրցակցությունը հատկապես սրվեց Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո ու հիմա Ֆրանսիան ցանկանում է պատասխան հարված հասցնել Բրիտանիային, ադրբեջանական էներգակիրները Եվրոպա մատակարարելու գործին խանգարելով։ Դրա համար Ֆրանսիայի Սենատը ակտիվացել է։
Nothing Personal, Just business.
Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, մարդիկ գործ են անում, բայց դա ո՞նց բացատրես կողմնորոշումներով կյանքը ընկալող ու Վիլսոնի չորացած հավկիթներից դեռևս կախված զանգվածին»։

«Սա համակարգային խնդիր է»․ Քրիստինա Վարդանյան
5512:30
«Իմ անձնական օդանավն է. պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6212:18
Իրանում լայնածավալ վարժանքներ են սկսվել (տեսանյութ)
13012:12
«Հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում»․ Արուսյակ Հոխիկյան
7011:36
«Ադրբեջանը դիրք է ամրացրել նաև Այգեպարի մոտակայքում»․ Դավիթ Գալստյան (լուսանկար)
8209:36
Ռազմաբազան՝ պահեստ. «Հրապարակ»
8209:06
Արաքսյա Վարդանյանն այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»
9509:00
Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. «Ժողովուրդ»
8508:54