«Սեփական սնանկության դիմումով դատարան դիմողների թիվն արդեն երկրաչափական պրոգրեսիայով է աճում». փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ «Սթարն» ու «Մենյու.էյեմը» կռախի հասցրած Քերոբյանի հրապարակած տնտեսական աճի թվերից կուրացած ծանոթներիս ասում եմ, որ աղքատությունն ահագնանում է Հայաստանում, զարմացած վրաս են նայում՝ «թե բա, ի՞նչ ես խոսում, շուրջդ նայի»:
Չգիտես ինչի, այդ «շուրջը» նրանց մոտ սահմանափակվում է Կասկադի ու Սարյանի սրճարաններով ու մոլերով:
Եթե վիճակագրությունն էլ չնայենք, միևնույնն է ամեն ինչ շատ ակնհայտ է.
Օրինակ՝ սեփական սնանկության դիմումով դատարան դիմողների թիվն արդեն երկրաչափական պրոգրեսիայով է աճում: Մի ուրիշ օրինակ է այն, որ հիմքում սոցիալական պատճառներ ունեցող հանցագործությունների թիվն էապես ավելացել է նախորդ տարիների համեմատ (դե համատարած գողությունները բոլորս ենք տեսնում):
Այո, աղքատությունը Հայաստանում մեծ տեմպերով է աճում ու դա մի օր պայթելու է՝ փլատակների տակ թողնելով բոլորին»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
253Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
738Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
30812.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
29912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
25212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
59211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
89411.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
28711.08.2026, 16:54