ԲՀԿ-ական նախկին պատգամավորը գազալցակայանը վաճառել է Ճվճվ Արոյի որդիներին. «Հրապարակ»
![]() 266 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 09:36 «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանը վաճառել է հարազատ Զովունիում գտնվող սեփական գազալցակայանը։ Ըստ լուրերի՝ գազալցակայանի նոր սեփականատեր են դարձել քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդիները՝ Սարգիս ու Սերժ Վարդանյանները: Հիշեցնենք, որ նրանց մորական պապը՝ «Տրանսգազի» տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը՝ Գազի Կոլյան, ինքնասպանություն է գործել 2018 թվականի հուլիսին՝ իշխանափոխությունից 2 ամիս անց: Բայց բավականին պատկառելի ժառանգություն է թողել դուստրերին ու թոռներին: Ոմանք ենթադրում էին, որ ժառանգներն արագ քամուն կտան պապի թողած հարստությունը, բայց, փաստորեն, փորձում են բիզնեսով զբաղվել: Ի դեպ, Նիկոլայ Գաբրիելյանի դուստրերից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հարսն է՝ որդու կինը»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում |

«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
2412:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
2912:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
11910:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
11510:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
8009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10909:24
