Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուս 22 պաշտոնյայի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուս 22 պաշտոնյայի նկատմամբ։ Սահմանափակումների ներդրման պատճառը Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիային աջակցելն է։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում հայտնվել է պատժամիջոցների ցանկի թարմացված տարբերակը։ Դրանում, մասնավորապես, ընդգրկվել են փոխվարչապետ, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը, Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Արկադի Գոստևը և ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
Բրիտանական դիվանագիտական գերատեսչությունում Մանտուրովի ընդգրկումը սև ցուցակում բացատրվել է նրանով, որ Ռուսաստանի փոխվարչապետը «պատասխանատու է ռուսական պաշտպանական արդյունաբերության վերահսկման և մոբիլիզացված զորքերի զինման համար»։
Բացի այդ, սահմանափակումների տակ են հայտնվել Ռուսաստանի 10 շրջանների ղեկավարներ և մի քանի զինվորական կոմիսարներ։ Նրանք ընդգրկվել են Ռուսաստանի տարածքում մասնակի մոբիլիզացիայի կազմակերպմանը մասնակցելու համար։ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության այս գործողությունները գնահատում են որպես «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խաթարում»:
Պատժամիջոցային ցուցակներում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել Մեծ Բրիտանիա։ Իսկ երկրում առկա հաշիվներն ու ակտիվները կսառեցվեն։
Ավելի վաղ Շվեյցարիան նոր սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստանի դեմ։ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում ԵՄ-ի կողմից ձեռնարկված միջոցներին։ Ցուցակում ներառված էր ռուսական նավթի մատակարարումների, օդատիեզերական արտադրանքի և երկաթի ու պողպատի արտադրանքի գների առաստաղի ներդրումը: Բացի այդ, նոր պատժամիջոցները Շվեյցարիայի քաղաքացիներին արգելում են բարձր պաշտոններ զբաղեցնել մի շարք ռուսական ընկերություններում։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
42919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
41319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
196516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
146815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
81014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
185513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
82112.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
220310.11.2026, 19:37