«Ռուսները պատրաստ են որոշակի զիջումների գնալ Լաչինի միջանցքի հարցում». Տաթև Հայրապետյան
![]() 601 Հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ., 22:18 Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը թելագրամյան իր էջում գրել է․ «Ցանկանում եմ փոքր ինչ մանրամասն անդրադառնալ այսօր Լավրովի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած պատասխաններին: Ակնհայտ է, որ ռուսական կողմը կրկին փորձում է ամեն ինչ բարդել և սլաքներն ուղղել ՀՀ իշխանությունների վրա: Այն, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը սխալ, վտանգավոր, ոչ հետևողական ու նույնիսկ հակատրամաբանական քաղաքականություն են վարել Արցախի հարցում, դա պարզ ճշմարտություն է: Դրա մասին ինքս եմ փաստերով խոսել, թե ինչպես են նրանք հրաժարվել թե՛ իրենց նախընտրական ծրագրից, թե՛ կառավարության ծրագրից, թե՛ իրենց իսկ հայտարարություններից: Բայց ռուսական կողմի խնդիրն այն չէ, որ Փաշինյանը հրաժարվել է իր իսկ նախընտրական ծրագրից: Լավրովի նպատակն այն է, որ հետագա վտանգավոր զարգացումների մեղավոր դիտվի ՀՀ իշխանությունը, քանի որ ՌԴ–ն չի կարողանում զսպել Բաքվին: Փաշինյանը վերջին շրջանում շարունակ հայտարարում է, որ պատրաստ է ընդունել ռուսական առաջարկները, որոնց վերաբերյալ հրապարակային ելույթներից դատելով՝ կարող ենք հասկանալ՝ դրանք ենթադրում են Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում ու խաղաղապահների մանդատի երկարաձգում: Փաստացի, Մոսվկան չի կարողանում պարտադրել Բաքվին գնալ այդ առաջարկների հաստատմանը: Ընդհակառակը, Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանը միայն ավելի ագրեսիվ է դարձել՝ թիրախավորելով ոչ միայն ՀՀ–ն, այլ հենց Լաչինի միջանցքը: Լավրովի ասածներից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ռուսները պատրաստ են որոշակի զիջումների գնալ Լաչինի միջանցքի հարցում՝ ադրբեջանցիներին հաճոյանալու համար, մինչդեռ ցանկացած զիջում հայկական կողմի համար աղետալի կարող է լինել, քանի որ այդ միջանցքը կենսական է ՀՀ–Արցախ կապն ապահովելու համար: Ուշագրավն այն է, որ Լավրովի այսօրվա ասածները նաև տրամաբանական հակասության մեջ են մտնում վերջին օրերին խաղաղապահների ներկայացրած հաղորդագրությունների հետ, որոնց համաձայն՝ Ադրբեջանը շարունակ խախտում է հրադադարը: Էլ չեմ խոսում տեղանունների չդադարող պայքարի մասին: Եվս մեկ հանգամանք, եթե Լավրովը պնդում է, թե իբրև Ադրբեջանը պատրաստ է ապահովել Արցախի հայերի իրավունքները, ապա հարց է առաջանում՝ ի՞նչու է ռուսական կողմը պնդում, որ խաղաղապահների մանդատը պետք է երկարաձգվի: Չէ՞ որ խաղաղապահների առաքելության գլխավոր իմաստը Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ապահովումն է, կարճ ասած՝ թույլ չտալ էթնիկ զտում Ադրբեջանի կողմից: Հիմա եթե պարոն Լավրովը այդքան «վստահում է» Ադրբեջանի խոստումներին, ապա էլ ինչի՞ հիման վրա է Պուտինը պնդում, որ խաղաղապահները պետք է մնան Արցախում: Փաստացի, մեկ այլ հակասական և վտանգավոր իրավիճակ էլ ռուսական կողմն է ստեղծում Արցախի հարցում: Եվ այս ամենն արվում է դեկտեմբերի 5–ին նախատեսված Լավրով–Բայրամով հանդիպման նախօրեին: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
