«Աղետը շատ մեծ է. միլիոնավոր դոլարների վնասներ է կրում պետությունը». Գառնիկ Դանիելյան

«Բեռնատարի այն վարորդները, որոնց հետ ես մշտական կապի մեջ եմ, մեկ ամսից ավելի է՝ Վրաստանում են: Բեռնատարները 20 օրից ավելի Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա էին, իսկ հիմա, որ էկոնոմիկայի նախարարը նշում է, թե դրական տեղաշարժ կա, այդ տեղաշարժը կապում է Թբիլիսին շրջանցելու հետ: Այսինքն՝ 1 ամսվա ընթացքում բեռնատարներին հաջողվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շրջանցել, և նա նշում է, որ դա մեծ առաջընթաց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Խնդիրը նա երկու մասի է բաժանում՝ Ռուսաստանի հետ կապված խնդիր և Վրաստանի հետ կապված խնդիր. «Վրացական, թուրքական և ադրբեջանական բեռնատարներն անարգել անցնում են, և դա բացատրվում է նրանով, որ Ռուսաստանի սահմանին մանրակրկիտ զննության են ենթարկվում մեր բեռնատարները: Վրաստանն առիթից օգտվում է, և ըստ վարորդների՝ կանգնած տեղում վրացական ոստիկանությունը տուգանում է մեր վարորդներին՝ առանց բացատրություն տալու, թե ինչի համար: Համենայնդեպս, ըստ վարորդների՝ 2020թ. հետո իրավիճակ է փոխվել, և Վրաստանում իրենց լավ չեն վերաբերվում, պատճառներից մեկն էլ համարում են մեր իշխանությունների ոչ արդյունավետ հարաբերությունները վրացական իշխանությունների հետ»:
Պատգամավորը հերթական մանիպուլյացիան է համարում էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությունը, թե ամեն տարի ձմռանը Լարսը խնդիրներ է ունենում. «Լարսում դեռ ձյուն չի եկել, բեռնատարները մի քանի տեղ են կուտակված, որևէ բնակլիմայական պայմաններ նրանց չեն խանգարում, խնդիրը մեր իշխանությունների հանցավոր անգործությունն է: Ընդհակառակը՝ մանիպուլացնում են և ստեր են ասում»:
Գառնիկ Դանիելյանը շեշտեց՝ այս իրավիճակի պատճառով տուժում են բոլոր կողմերը՝ և՛ բեռնատարի վարորդները, և՛ բեռնատարների տերերը, և՛ գյուղատնտեսությունն է սրանից տուժելու. «Ինձ բազմաթիվ գյուղացիներ են ահազանգել, որ մեծ վնաս է հասցվել խաղողագործությանը, ջերմոցային տնտեսություններին, օրինակ՝ ծաղիկը թափում են, որովհետև տեսնում են, որ բեռնատարները մեկ ամիս խցանման մեջ կանգնած են, էլ չեն փորձում արտահանել: Ավելին, փչացած բերքը թափելու համար էլ են ծախս անում: Աղետը շատ մեծ է. միլիոնավոր դոլարների վնասներ է կրում պետությունը, իսկ այս իշխանությունները, 4 տարի է՝ խոսում են լաստանավից, այլընտրանքային ճանապարհներից: Այսպես շարունակվելու դեպքում մենք ոչ միայն արտահանման, այլև ներմուծման խնդիրներ ենք ունենալու՝ թանկացումների տեսքով: Ինձ ահազանգեցին, որ նաև բեռնափոխադրումն է թանկացել: Մեր ժողովուրդն այս թանկացումները մոտ օրերս իր գրպանի վրա հերթական անգամ կզգա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Իրանը կարող է համաձայնվել բացել Հորմուզի նեղուցը մեկ պայմանով
9523:10
ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները
11923:02
«Բենզինի գինն այսօր էլ՝ +10 դրամ». Գեմաֆին Գասպարյան
19211:48
Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունը նվազել է մինչև 2002 թվականի մակարդակը. Bloomberg
1058Երեկ, 17:46
Ռուսաստանում արգելվել է Հայաստանից ներմուծված 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքի վաճառքը
1129Երեկ, 14:18
«Պատրաստ եմ ՀԷՑ-ի թեմայով բանավիճել յուրաքանչյուրիդ հետ». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
436Երեկ, 12:12
«Հայաստանն առանց ռուսական շուկայի կարող է կորցնել բալի արտահանումից ստացվող գրեթե ողջ եկամուտը»․ #РИАНовости
782Երեկ, 10:46
«Եվրոպայում հրդեհների և ծայրահեղ շոգի հետևանքով վնասը գերազանցել է 3 մլրդ եվրոն»․ #FT
148203.08.2026, 19:35