Գնացին, ԱԺ-ում կնքեցին իրենց քաղաքական կապիտուլյացիան ու հեռացան. «Ժողովուրդ»
![]() 785 Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թևը լքել է խորհրդարանը: Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մանդատից նաև 2 պատգամավորներ՝ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոևան է պահպանել մանդատը: «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը երեկ հրապարակավ իր վրդովմունքն է հայտնել «Հայաստան» դաշինքի մաս կազմող այս կուսակցության պահվածքից: «Մենք եղել ենք այն քաղաքական ուժերից, որ ասել ենք՝ ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան: Մենք չենք ասում՝ գնացեք, կնքեք ձեր քաղաքական կապիտուլյացիան ու հեռացեք: Դուք քաղաքական կապիտուլյատներ եք, ձեզ ուղարկել ենք ընդեղ, որ պայքարեք, դուք գնում, գրում ու դու՞րս եք գալիս: Ինչո՞ւ եք գցում ամեն ինչ «Դաշնակցության» վրա, չի կարելի պայքարը թողնել միայն այդ կուսակցության վրա»,- հայտարարեց կուսակցության առաջնորդը: Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում Վահե Հակոբյանին և նրա փոքրաթիվ թիմին համարում են քաղաքական կապիտուլյանտ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
