«Ինչպե՞ս կարող էին կործանվել Հայոց թագավորությունները»․ Է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Որպես պատմաբան, ինքս ինձ միշտ հարց եմ տվել՝ ինչպե՞ս կարող էին կործանվել Հայոց թագավորությունները։
Հիմա հասկացա…սենց տոնածառ տնկելով, ստամոքսով ապրելով ու դավաճաններին երկրպագելով։
Թուրքիան ու Ադրբեջանը Մեծ Թուրան կառուցման ճանապարհին Հայաստանն են ծրագրում ոչնչացնել, իսկ նիկոլիստները հպարտ Եվրատեսիլի են պատրաստվում՝ հանրության մեծամասնության հավանության ներքո։
Ընդամենը սեպտեմբերի 13-14-ի պատերազմին 207 զոհ ենք տվել, իսկ սրանք 750.000 դոլարանոց տոնական միջոցառումների «կայֆեր» են անում ։
Աստված հոգիդ լուսավորի Հրանտ Մաթեւոսյան, որ ասում էիր՝ մարդն ու անասունն իրարից ջոկվում են հիշողությամբ։
Սրանք ոչ հիշողություն ունեն ու ոչ էլ հայրենիք։
Սրանցն աթոռն է ու թուրքի առաջ «ծնկի գալը»։
Երանի Վազգենին, Դուշման Վարդանին, Աշոտ Նավասարդյանին ու մեր բոլոր նահատակված հերոսներին, որ չեն տեսնում մեր ազգային խայտառակությունն ու անկումը։
Բայց «վերևն» իրենց ի՞նչ պատասխան ենք տալու…
Ամենամեծ գժվելիքը նա է, որ սրանց հեչ պետք էլ չէ, որ 30 տարվա ազգային երազանք ու նպատակ են թաղել։
Ալիևն ասում է՝ ի՞նչ Հայաստան պետություն, նրանք ովքե՞ր են ու տենց շարունակ։
Բոլորիս է ասում թուրքը, բոլորիս։
Ու հերիք է ջայլամի նման ապրենք, թե դա մեզ հետ կապ չունի, իբր Նիկոլին է միայն ասում։
Նիկոլին կարո՞ղ է Նամիբիայի ժողովուրդն է ընտրել…
Նախկինում ասում էի՝ ամենավատ բանն ինքնախաբեությունն է։
Ոչ։
Ամենավատն՝ անզորությունն է, երբ հայրենիքդ դարձնում են մանրադրամ ու երգ ու պարի տակ ընտրված կապիտուլյանտները սկուտեղի վրա այն հանձնում են բոլորին, բացի Հայից։
Լինե՞լ, թե՝ չլինելու մեջ մեր հասարակությունը կարծես ընտրեց երկրորդը»։

«Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններում»․ Արտակ Բեգլարյան
012:06
«Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3911:30
«Երբ քաղաքական գործիչը պետք է գնա գյուղից գյուղ ու կիսի իր գաղափարը, դա ընդամենը նմանակում է Քրիստոսի գործունեությանը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:12
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
5211:00
«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում է ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը»․ Տիգրան Աբրահամյան
6109:36
Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
6909:18
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ինչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»
6509:12
«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
12101:06