«Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հիմնված կլինի Ալմա Աթայի հռչակագրի վրա». Լավրով
![]() 475 Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ., 18:15 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Այս մասին նա ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լավրովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի ռուսական նախագիծը կողմերին է փոխանցվել դեռ տարվա սկզբին, որն ընդհանուր առմամբ, դրական արձագանք է ստացել: Սակայն այս ընթացքում ադրբեջանական և հայկական կողմերն իրենց առաջարկներն են ներկայացրել՝ կապված ռուսական նախագծի հետ: Լավրովի խոսքով՝ աշնանը Վաշինգթոնում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը ներկայացրել է փաստաթղթի հերթական տարբերակը, որից հետո Հայաստանի ներկայացուցիչներն էլ ներկայացրել են իրենց տեսակետը: «Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, սակայն այստեղ շատ կարևոր է կողմնորոշվել հիմնական սկզբունքային հարցերի շուրջ: Այս իմաստով այն, ինչ համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Պրահայում հոկտեմբերի 6-ին, իհարկե, կարևոր նշանակություն ունի, քանի որ նրանք հաստատել են իրենց նպատակաուղղվածությունը՝ բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի հիման վրա», - ասել է Լավրովը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
