ՄՕԿ-ն ուժի մեջ է թողել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

Ռուս և բելառուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցներն ու պաշտպանական միջոցները մնում են ուժի մեջ, ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը Լոզանում ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի առաջին օրվա արդյունքներից հետո։
«Միայն կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք տվել ենք պատժամիջոցների և պաշտպանական միջոցների հետ կապված բոլոր բացատրությունները, կառավարությունների դեմ պատժամիջոցները պետք է իրականացվեն, դրանք կայանում են նրանում, որ մրցումներ չպետք է անցկացվեն իրենց տարածքում, դրոշները չպետք է ցուցադրվեն, օրհներգեր՝ հնչեցվեն և այլն: Երկրորդը պաշտպանիչ միջոցներն են: Այժմ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները չեղարկելու ժամանակը չէ»,- լրագրողներին ասել է Ադամսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի Ռուսաստանը և Բելառուսը ելույթ ունենան 2024թ. Օլիմպիական խաղերին Փարիզում:
Փետրվարի վերջին ՄՕԿ-ը խորհուրդ էր տվել միջազգային սպորտային ֆեդերացիաներին թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկներին մրցելույթներին մասնակցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Մի շարք միջազգային ֆեդերացիաներ բացառել են ռուսներին և բելառուսներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցումներից, ինչպես նաև չեղարկել են մրցումները Ռուսաստանում, այլ ֆեդերացիաներ թույլ են տվել չեզոք կարգավիճակ ունեցող մարզիկներին։

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
129Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
123Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
24931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
34230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
173927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
170527.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
178626.10.2026, 23:01