«ՏՏ ոլորտի արտոնությունների դեմ բողոքը ոնց որ էն անեկդոտը լինի». Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի գրառումը. «Էս ՏՏ ոլորտի արտոնությունների դեմ բողոքը ոնց որ էն անեկդոտը լինի, որ ասում է՝ իմ դարդերը քիչ էին, հարևանս էլ Մերսեդես առավ: Լրիվ սյուրալիզմ է:
Եթե հարևանը Մերսեդես է առնում, ոչ թե պետքա փնովել հարևանին, այլ հասկանալ, թե ինչ է պետք անել, որ դու էլ Մերսեդես ունենաս:
Ոչ թե պետք է ՏՏ ոլորտին արտոնություններից զրկել, այլ պետք է պահանջել արտոնություններ այլ ստրատեգիական, արժեք ստեղծող ոլորտների համար: Արտոնություններ տալով ժամանակի ընթացքում տվյալ ոլորտի հարկային մուտքերն աճում են, ոչ թե պակասում, սա բեռ չի բյուջեի վրա, այլ ներդրում է, որը վաղն ավելի մեծ մուտքեր է ապահովելու: Օրինակ, նախկինում 2000 մարդ էր աշխատում ՏՏ ոլորտում ու վճարում էր X քանակի հարկ, արտոնությունից մի քանի տարի հետո 10 000 մարդ է աշխատում այդ ոլորտում ու վճարում է 5 X քանակի հարկ: Պլյուս մուլտիպլիկացիոն ազդեցությունը: Նույնը եղավ կառուցապատման ոլորտում եկամտահարկի վերադարձման օրենքի դեպքում: Հարկերը թեթևացան, ինչի արդյունքում ոլորտը տասնապատիկ անգամ աճեց, մեծացնելով բյուջետային մուտքերն ինչպես կոնկրետ տվյալ ոլորտից, այնպես էլ հարակից ոլորտներից:
ՏՏ ոլորտի արտոնությունները պետք է պահպանել, քանի որ դա ստրատեգիական ուղղություն է, հսկայական մուլտիպլիկատիվ էֆեկտով ու պահանջել նաև արտոնություններ այլ ստրատեգիական ոլորտների համար, ասենք ռազմարդյունաբերության, արտահանման և այլն: Ոչ թե եղած դրականն էլ չեղարկել:
Ընդհանրապես, ոլորտային արտոնությունները շատ կարևոր են, քանի որ ոլորտներ կան, որոնց ռազմավարական նշանակությունը շատ ավելի մեծ է, քան այլ ոլորտներինը: Համահարթեցված մոտեցումն այս թեմայում սխալ ու անտրամաբանական է:
Նաև ասեմ, որ մենակ ՏՏ ոլորտը չի, որ տնտեսական արտոնություններ ունեն, գյուղատնտեսությունը նույնպես հսկայական սուբսիդավորում է ստանում: Եկեք գյուղատնտեսությանը արտոնություններից զրկելն էլ պահանջենք:
Հուսով եմ ՏՏ ոլորտին էլ ավելի շատ արտոնություններ կտան, ինչը կբերի նրան, որ ՏՏ ոլորտի հարկային մուտքերը կմեծանան, իսկ ՏՏ ոլորտն էլ իր մեծ մուլտիպլիկացիոն էֆեկտով իր հետ կզարգացնի գիտությունը, ՀՈՌԵԿԱ ոլորտը, անշարժ գույքի շուկան և այլն: ՏՏ ոլորտին ավելի շատ արտենություններ տալը կարևոր է, քանի որ վերջին տարիներին մի քանի երկրներ, օրինակ Վրաստանը, Պորտուգալիան իրենց ՏՏ ընկերություններին ՀՀ ից ավելի մեծ արտոնություններ են տվել, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում նրանք հաղթելու են մեզ մրցակցային պայքարում: Արդեն հաղթում են»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04