«Փողոցային նոր ակցիաներ, իհարկե, կլինեն, սակայն ե՞րբ և ի՞նչ ֆորմատով՝ չեմ կարող ասել»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, որոնք Արցախի ԱԱԾ-ն հետո հերքեց․ «Ադրբեջանի հերթական գաղութատիրական դրսևորումն է՝ Արցախը կլանել, Արցախն առանձնացնել Հայաստանից: Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրև թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ...»:
Հարցին՝ ընդդիմությունը մեղավոր չէ՞ այս իրավիճակի համար, պատգամավորը նկատել է. «Կարծում եմ՝ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, հավատային, որ մենք գնում ենք իրավիճակի էլ ավելի վատթարացման և միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, հնարավոր է ամեն ինչ դեռ փրկել, դրա համար մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Նոր փողոցային ակցիաներ իհարկե կլինեն, սակայն երբ և ինչ ֆորմատով կլինեն՝ չեմ կարող ասել»։

«Ընդդիմադիր գործունեությունը նույնացվել է քրեական հանցագործության հետ»․ Սուրեն Սուրենյանց
019:54
««Մոսադի» ղեկավարն առաջարկել է հարվածել Իրանին՝ նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության»․ #Ynet
5819:43
«Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան
6619:06
«Իշխանությունն ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին»․ Տիգրան Աբրահամյան
6318:54
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգին և փոխվստահությանն առնչվող հարցեր
7417:54
«Որ օրը Նիկոլը վարչապետ չեղավ, դու երկու ձայն ես հավաքելու»․ Հրանտ Ավետիսյան
7917:36
«Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան
9017:06
«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան
8316:48