Ինչ է պայմանավորվել Վիտալի Բալասանյանը Վոլկովի հետ․ «Հրապարակ»
![]() 830 Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու իր թիմը երեկվանից ռուսական խաղաղապահների ղեկավարի հորդորով փորձում են փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ՝ հայտարարելով, թե Լաչինի միջանցքում անցակետ չի տեղադրվելու, իսկ ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրման հարցն էլ դեռեւս ընդամենը քննարկման առարկա է, սակայն Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ սարքերի տեղադրման մասով արդեն իսկ համաձայնության են եկել, եւ առաջիկայում խաղաղապահների անցակետում նման սարքեր կտեղադրվեն։ Ադրբեջանցիներն Արցախ ելումուտ անող ավտոմեքենաների ուղեւորներին եւ բեռնախցիկների պարունակությունը կկարողանան առցանց ռեժիմով դիտարկել, ասել է թե՝ միջանցքի վերահսկողությունը կիրականացնեն ռուսների հետ համատեղ։ Թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ սահմանված է, որ միայն ռուս խաղաղապահների հսկողության տակ է լինելու ճանապարհը։ Տեղեկություններ կան, որ ռուս խաղաղապահների ղեկավար Վոլկովը նախօրեին երկար զրույց է ունեցել Բալասանյանի հետ, եւ որպեսզի հակառուսական աղմուկ չբարձրանա, որոշել են առայժմ թաքցնել այս պայմանավորվածությունների փաստը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
