«Այս քայլը մեծ հարված կլինի Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգին». Տիգրան Աբրահամյան
![]() 820 Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ., 11:12 ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի նկատմամբ, վերահսկողություն ստանալու ադրբեջանական ջանքերը բավականին ծանր իրադրություն են ստեղծել։ Այս թեմայով Արցախից, ռուս խաղաղապահներից, Ադրբեջանից եկող ազդակները հակասական են։ Միակ բանը, որ շատ հստակ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նվազագույնը վերահսկողական գործառույթ ստանա Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման վրա։ Թե դա կարվի ռուսական կողմի հետ համատեղ կամ որևէ այլ ձևաչափով, արդեն կարևոր էլ չի։ Այս քայլը մեծ հարված կլինի Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգին և խոշոր քայլ կլինի Ադրբեջանի՝ Արցախին կլանելու գործընթացում։ Եթե սրան էլ գումարում ենք Ադրբեջանի «բնապահպանական», իսկ իրականում՝ հաշվարկված քաղաքական քայլն Արցախի ընդերքի նկատմամբ «մոնիթորինգի», իսկ իրականում՝ վերահսկողական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումն Արցախի նկատմամբ և արագացնում մեզ համար անցանկալի գործընթացները»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Մենք դադարել ենք հասարակություն լինել, օտարացել ենք ճշմարտությունից»․ Վահե Հովհաննիսյան
8403:06
Իսրայելում 2025 թ․ հայերի դեմ իրականացվել է առնվազն 20 հարձակում
14301:06
«Մինչ մենք քննարկում ենք Փաշինյան - Պուտին զրույցը, Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից»․ Կարեն Հեքիմյան
22600:42
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ մշակում է անթաքույց զավթողական հայեցակարգ»․ Տաթևիկ Հայրապետյան
180Երեկ, 23:42
«Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
182Երեկ, 23:30
«Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար». Ուշակով
216Երեկ, 23:16
Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
171Երեկ, 22:45
«Դավիթը չպետք է դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք»․ Ռոբերտ Ամստերդամ
189Երեկ, 22:18
