«Լավրովը փաստեց՝ ինքը սխալ էր, ես՝ ճիշտ». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երբ հայտարարում է, թե Պրահայում Հայաստանն արդեն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում, ճիշտ է դուրս գալի՞ս», արձագանքել է․ «Ոչ, ճիշտ չի դուրս գալիս, որովհետև այդ նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ նաև, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք՝ Լավրովի տարբերակ: Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակ իրականում կար, ու, ի հեճուկս իր իսկ հայտարարության, ռուս լրագրողների հետ իմ հայտնի տեսանյութից հետո, ինքը փաստեց, որ այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր։ Պրահայի հայտարարության մեջ նման բան չկա, Արցախը որևիցե պարագայում չի թողնվում գործընթացից դուրս, նախատեսված ֆորմատ կա, որով Արցախն ու Ադրբեջանը պետք է իրար հետ ունենան խոսակցություն: Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ, իրոք, Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է ու չի մտել այդ խոսակցությունների մեջ»։

«Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան
2419:06
«Իշխանությունն ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին»․ Տիգրան Աբրահամյան
4218:54
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգին և փոխվստահությանն առնչվող հարցեր
6317:54
«Որ օրը Նիկոլը վարչապետ չեղավ, դու երկու ձայն ես հավաքելու»․ Հրանտ Ավետիսյան
6817:36
«Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան
8417:06
«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան
7716:48
Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին
8616:36
«Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան
8416:30