Հայ մասնավոր ներդրողների խումբը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

Global Arbitration Review (GAR) պորտալը, որը մասնագիտացած է միջազգային դատական վեճերում, հայտնում է, որ հայ մասնավոր ներդրողների խումբը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Պահանջի առարկան փոքր հիդրոէլեկտրակայաններն են, որոնք ժամանակին կառուցվել են ներկայում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես ռազմակալված տարածքներում։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ այս ՀԷԿ-երում ներդրումներ կատարած հայ ներդրողները որպես փաստաթուղթ են վկայակոչում Միջազգային Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը, որը երաշխավորում է իրենց այդ օբյեկտների սեփականության իրավունքը։ Նրանք հարյուր միլիոնավոր դոլարների պահանջներ են ներկայացնում Ադրբեջանի դեմ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո սա առաջին դատն է ներդրողների և պետության միջև։ Հայցը ներկայացվել է 19 հայ ներդրողների անունից՝ Նյու Յորքում գործող հայտնի Willkie Farr & Gallagher իրավաբանական ընկերության աջակցությամբ։ Ադրբեջանից փոխհատուցում հայցող հայ ներդրողների իրավախորհրդատուների խումբը ներառում է Երևանում գործող «Դավիթ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերությունը՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ և անկախ փաստաբան Նորայր Բաբաջանյանը։ Հակառակ կողմին (Ադրբեջանին) «մտածելու» համար տրվում է 3 ամիս, որից հետո հայցը կներկայացվի միջազգային արբիտրաժին։
Ամերիկյան ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ հայցը կապված է 2020 թվականի աշնանը Ադրբեջանին վերադարձված տարածքներում մնացած 18 փոքր ՀԷԿ-երում ներդրումների հետ։ Նշվում է, որ այս հիդրոէլեկտրակայանները գտնվում են Քարվաճառի, Բերձորի և Մարտակերտի շրջաններում։
Global Arbitration Review-ն նշում է, որ նշված ՀԷԿ-երը ներկայումս գտնվում են Azerenerji-ի հաշվեկշռում։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04