«Ադրբեջանը քարոզչական խայծեր է շրջանառում». Տիգրան Աբրահամյան
![]() 672 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 10:12 ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 1 ամիս առաջ Ադրբեջանը քարոզչական արշավ սկսեց Հայաստանն Արցախի հետ կապող երթուղով ականների, զենք-զինամթերքի տեղափոխման կեղծ օրակարգով, դրան հետևեց այդ ճանապարհով երթևեկող բեռնատարների համար ռենտգեն/սկանի տեղակայման քննարկումը, որի վրա մուտք է ունենալու նաև Ադրբեջանը։ Երբ 2 շաբաթ առաջ տեղեկատվական տարափ սկսվեց Արցախի ընդերքում տեղի ունեցող «խախտումների» մասին, Ադրբեջանն ուժեղացրեց ճնշումն Արցախում այդ ոլորտը մոնիթորինգի և վերահսկողության տակ վերցնելու հարցը, իսկ ավելի ուշ, 2 անգամ, դրանց բնապահպանության նախարարության պաշտոնյաներն իրենց պահանջներն Արցախում քննարկեցին ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ։ Ներկայումս Ադրբեջանը քարոզչական խայծեր է շրջանառում այն մասին, թե իբր երկու՝ 13 և 14 հոգանոց իրանական դիվերսիոն խմբեր են «Լաչինի միջանցքով» մուտք գործել Արցախի տարածք և պատրաստվում են Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացնել։ Թե այս ապատեղեկատվության տարափին ինչ կհետևի, դեռ դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ Ադրբեջանն Արցախի դեմ համակարգային սադրանքների պլան է գործի դրել, արդեն ակնհայտ է։ Հայաստանի իշխանության միակ «պաշտպանական» արձագանքն այն է, որ Արցախը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, դրա մեղավորը ռուսներն են և իրենք ստեղծված իրավիճակին միայն «ցավով հետևելու» գործառույթ ունեն։ Այն, որ ադրբեջանական պլանավորած «ականները» պայթում են ռուսական թույլ հակազդեցության պայմաններում, դա նկատելի է, բայց այն, որ Հայաստանի իշխանությունը կողքից «թամաշա» անելու գործելակերպ է ընտրել, դա ուղղակի թշնամություն է սեփական ժողովրդի նկատմամբ»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
