«Խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակ չկա․ կա երկու տարբերակ՝ ռուսական և մի տեքստ, որի շուրջ ՀՀ-ն և Ադրբեջանը բանակցում են»․ Արմեն Գրիգորյան
![]() 702 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 11:42 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցություններից․ «Արևմտյան տարբերակ չկա, Արևմուտքը որևէ խաղաղության տեքստ չի ներկայացրել, կարելի է ասել՝ կա երկու տարբերակ, որը ռուսական տարբերակն է և կա մի տեքստ, որի շուրջ ՀՀ-ն և Ադրբեջանը բանակցում են, և մեծ հաշվով այս բանակցող տեքստի և Ռուսաստանի առաջարկած տեքստի միջև շատ մեծ տարբերություն չկա, համանման են, կարծում եմ՝ բոլորիս հայտնի են հիմնական այն խնդիրները, որոնք կան ՀՀ և Ադրբեջանի միջև, և խաղաղության պայմանագիրը փորձում է հասցեագրել այդ խնդիրները՝ երբեմն ամբողջությամբ, երբեմն ոչ ամբողջությամբ, այստեղ է հիմնական խնդիրը»։ Խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից, որում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով ասվել էր, որ, ըստ էության, ԼՂ հարցը լուծված է, Պրահայում Հայաստանն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը նշել է․ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, դա բոլորին հայտնի է, այո՛, կան երկրներ, օրինակ՝ Ադրբեջանը, որ ԼՂ հիմնախնդիրը փորձում են ներկայացնել, որ այն լուծված է, ԼՂ հիմնախնդիրը դարձել է Ադրբեջանի համար փիղը սենյակում, այսինքն՝ կա խնդիր, որի մասին Ադրբեջանը չի ուզում խոսել։ Կան նաև այլ երկրներ, որոնք փորձում են այդպիսի մոտեցում որդեգրել, որ լուծված է, բայց չկա այդպիսի բան»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
