«Քոչարյանի խնամուն ասեք՝ թող կատարի պարտավորությունները». ՔՊ-ական պատգամավոր
![]() 890 Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ., 12:30 «Ձեզ ուզում եմ մի պատմություն պատմել․ երեք տարի առաջ Լոռվա մարզի շրջաններից մեկում կառավարությունը մի քանի մրցույթ է հայտարարում, եթե չեմ սխալվում 6-7 գյուղ կապող ճանապարհի համար, անտանելի վիճակում ա ճանապարհը, մրցույթը հաղթում է քաղաքական գործիչներից մեկի ընտանիքի անդամի մեծ կազմակերպությունը՝ օրենքով սահմանված կարգով՝ մրցույթ, տենդեր, հաղթանակ, շնորհավորանքներ, բավականին մեծ գումար՝ 3 մլրդ դրամ՝ մոտ 7 մլն դոլար, ու երեք տարի մոտավորապես այդ կազմակերպությունը չի անում այդ աշխատանքը, կառավարությունն ասում ա՝ արի փողը վերցրու, արա, չի անում։ Էս պատմությունը կլիներ ինչ-որ սովորական, դասական պատմություն, բայց այն դասական չի այնքանով, որ հետո այդ քաղաքական գործչի ղեկավարած թիմը գալիս է էստեղ, ասում է՝ կապիտալ ծախսերը թերակատարվում են, գնացեք ձեր առաջնորդի ընտանիքի անդամներին ասեք՝ այդ ծախսերը կատարեն, այն պարտավորությունները, որ վերցնում են տենդեր հաղթելով՝ կատարեն, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի խնամու մասին է խոսքը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հայտարարությունից հետո, որ՝ «կապիտալ ծախսերն էլի խայտառակ թերակատրվել են»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
