Հաջիևը պատասխանել է Արմեն Գրիգորյանի հայտարարությանը
![]() 816 Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ., 12:36 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանը: «Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ Վաշինգթոնում իբր ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունները կեղծ են։ Բանակցությունների ընթացքում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է Հաջիևը։ Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանը հայտարարել էր. «Դեռևս վերջնական որոշում չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու։ Վաշինգթոնյան հանդիպումից հետո իմ ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա։ Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որ քննարկում տեղի ունենա ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
