«Ադրբեջանի ցանկացած գործողություն միտված է լինելու Արցախը հայաթափելուն». Հակոբ Հակոբյան
![]() 1103 Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 13:24 Ինչպես հայտնել էինք, Ստեփանակերտում տեղի է ունենում «Լույս թունելի վերջում» հարթակի երրորդ քննարկումը՝ «Դեկտեմբերի 10. կամքի, կյանքի, հաղթանակի խորհուրդ» խորագրի ներքո: Քիչ առաջ ելույթ ունեցավ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ Արցախում ապրողների համար պարզ է, որ ցանկացած ժամանակ կարող է սկսվել ռազմական լայնածավալ գործողություն. «Իհարկե, նաև հասկանում ենք, որ սահմանային էսկալացիա, դիվերսիոն որևիցե գործողություններ դեռևս չեն նշանակում, որ հենց էդ պահին սկսվեցին լայնածավալ գործողություններ: Մեզ համար պարզ է, որ Ադրբեջանի իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի Արցախի Հանրապետությունում ապրող հայ բնակիչները գտնվեն բարոյահոգեբանական ամենաստորին մակարդակի վրա, կորցնեն դիմադրողականությունն ու լքեն Արցախը: Իրենց ցանկացած գործողություն միտված է լինելու Արցախը հայաթափելուն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
