«Հաշվում է ժողովրդի ամանորյա գնումներից իրենց միլիոնավոր դոլարների շահույթը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հաշվում է ժողովրդի ամանորյա գնումներից իրենց միլիոնավոր դոլարների շահույթը
Նախկինում օլիգարխ, այժմ Նիկոլ Փաշինյանի կողմից օրինակելի հարկատու համարվող Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինեն Ինսթագրամի իր էջում ամանորի իր գնումների մասին տեսանյութ և իր կողմից զարդարվող 5 մետրանոց տոնածառի լուսանկար է հրապարակել։ Ս․ Ալեքսանյանի կինը մտքով հաշվում է, թե ժողովրդի ամանորի գնումներից ինչքան է հարստանալու իրենց գերհարուստ ընտանիքը։ Ամանորով ուրախացող Հայաստանի օլիգարխներին, նրանց ընտանիքներին չի հուզում, որ հայ զինծառայողի դիակը օրեր շարունակ Հայաստանի տարածքում վայրի գազանիների կողմից հոշոտվում է, իշխանությունը չի կարողանում կամ՝ չի ցանկանում սահմանապահի մարմինը դուրս բերել Հայաստանի տարածքից, որը արդեն չեզոք գոտի է դարձել։ Օլիգարխներին չի հուզում, որ Բաքվում հայ գերիներին տարիներով խոշտանգում են, ոչինչ չի արվում նրանց վերադարձի համար։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու են իրեն հնազանդ օլիգարխները, այդ պատճառով նա շատ բաներ է մոռացության տալիս։ 2016-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին տված, Սամվել Ալեքսանյանի դեմ սկանդալային հարցազրույցից հետո Մոսկվայում սպանվեց Ս․ Ալեքսանյանի ընկերության նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը՝ Ձկնկուլը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խիստ հայտարարությամբ հանդես եկավ Ձկնկուլի սպանության վերաբերյալ»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04