Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Էրդողանը սպառնացել է, որ թուրքական հրթիռները կարող են հասնել Աթենք

Էրդողանը սպառնացել է, որ թուրքական հրթիռները կարող են հասնել Աթենք
963
Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 15:06

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին: Այս անգամ նա ասել է, որ թուրքական հրթիռները կարող են հասնել Աթենք, գրում է Politico-ն։ Նա նշել է, որ Թուրքիան արտադրում է սեփական բալիստիկ հրթիռները, և եթե Հունաստանը «հանգիստ չմնա» և չդադարեցնի զենք գնել արտերկրից, ապա դրանք կարող են օգտագործվել։