Ռուսաստանը բացառում է Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի բանակցությունների վերսկսումը
![]() 924 Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 21:48 ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում վերսկսել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Դիվանագետի խոսքով՝ Ճապոնիայի վարած քաղաքականությունը բացառում է ոչ միայն բանակցությունների, այլև այլ նախագծերի ու համաձայնագրերի վերսկսման ցանկացած հնարավորություն, որոնց վրա Ռուսաստանը հույս էր դնում։ Ռուդենկոն նշել է, որ ապագայում Ռուսաստանի ղեկավարությունը կարող է փոխել իր դիրքորոշումը Ճապոնիայի նկատմամբ, եթե քաղաքականությունը վերանայվի Տոկիոյում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ճապոնիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել հանրահավաք՝ հանուն «հյուսիսային տարածքների», այսպես են ճապոնացիներն անվանում Կուրիլյան կղզիների հարավային հատվածը։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է մոտ 500 մարդ, այդ թվում՝ Կուրիլյան կղզիների նախկին բնակիչներ։ Բացի այդ, հանրահավաքում ելույթ է ունեցել Հոկայդոյի հյուսիսային պրեֆեկտուրայի նահանգապետ Նաոմիչի Սուզուկին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
