«Արցախի դեմ ճնշումներով Ադրբեջանը ճանապարհ է հարթում դեպի Հայաստան»․ Տիգրան Աբրահամյան
![]() 804 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 13:42 «Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Արցախում, ճանապարհ է դեպի Հայաստան։ Արցախը այդ վիրավոր վիճակում էլ շարունակում է Հայաստանի համար այդ վահանի դերը կատարել։ Արցախի դեմ ճնշումներով Ադրբեջանը ճանապարհ է հարթում դեպի Հայաստան։ Այսօր Սյունիքը անվտանգային առումով շատ ավելի խոցելի իրավիճակում է, քան Արցախը, շատերը դա չեն գիտակցում, որովհետև Ադրբեջանը այդ ուղղությամբ իր ծրագիրը դեռևս գործի չի դրել»,- այս մասին 168 TV-ի եթերում շեշտել է ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ և Արցախի անվտանգային խնդիրներին։ «Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները շտապում են, որովհետև Հայաստանում կարող են իշխանության գալ ուժեր, որոնք կկարողանան պատշաճ ձևով դիմադրել, համարժեք հարվածներ հասցնել։ Իսկ ներկայիս իշխանությունը փորձում է անընդհատ խաղալ խաղաղություն-պատերազմ թեզի վրա»,- ավելացրել է պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
