Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Արցախի շրջափակումը փորձ է՝ ստուգելու, թե ինչպես կվարվի Մայր Հայաստանը»․ Արցախի նախկին ՄԻՊ

«Արցախի շրջափակումը փորձ է՝ ստուգելու, թե ինչպես կվարվի Մայր Հայաստանը»․ Արցախի նախկին ՄԻՊ
247
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 16:00

Այս պահին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ակցիա են իրականացնում դեսպանատների առջև՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտելու և գործուն քայլեր ձեռնարկելու պահանջով։ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Ինձ զարմացնում է Հայաստանի իշխանության՝ և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինների, ինչպես նաև քաղաքական գործիչների վարքագիծը, շատ լուռ են պահում, շատ հանգիստ են պահում իրենց, մարդիկ չեն հասկանում, որ Ադրբեջանին այսօր ոչ թե Արցախն է հետաքրքրում, այլ Հայաստանը, սրանք փորձեր են՝ ստուգելու, թե ինչպես կվարվի Մայր Հայաստանը: Եթե Մայր Հայաստանը թույլ տա, որ Արցախը մնա մենակ՝ ցեղասպան հարևանի դեմ դիմաց, ապա հաջորդը կլինի Հայաստանը։ Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում Արցախի բնակչությանն օգնելու, անվտանգությունն ապահովելու համար։ Կցանկանամ, որ հայ հասարակությունն ավելի ակտիվ մասնակցի նման ցույցերին և այլ ցանկացած ձևով փորձի աջակցել Արցախի ժողովրդին»։

«Արցախի շրջափակումը փորձ է՝ ստուգելու, թե ինչպես կվարվի Մայր Հայաստանը»․ Արցախի նախկին ՄԻՊ