Պուտինը Բելառուսին մեքենաշինության զարգացման համար 105 միլիարդ ռուբլի կհատկացնի

Ռուսաստանը լրացուցիչ 105 միլիարդ ռուբլի է հատկացրել Բելառուսում մեքենաշինության զարգացման համար։ Բացի այդ, միջոցները պետք է ուղղվեն Մոսկվայի և Մինսկի համատեղ նախագծերի ֆինանսավորմանը հաստոցաշինության և էլեկտրոնիկայի ոլորտներում:
«Ռուսաստանը լրացուցիչ 105 միլիարդ ռուբլի է հատկացրել մեր բելառուս գործընկերներին՝ մեքենաշինության, հաստոցաշինության և էլեկտրոնիկայի ոլորտում խոստումնալից, ներմուծմանը փոխարինող համատեղ նախագծերը ֆինանսավորելու համար»,- ասել է Պուտինը ռուս-բելառուսական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, տնտեսության վերոնշյալ ոլորտներում համատեղ նախագծերը պետք է օգնեն երկու երկրներին լրացնել իրենց ներքին շուկաները Մոսկվայի և Մինսկի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով մի շարք արտասահմանյան արտադրողների հեռանալուց հետո:
Դեկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Բելառուսի հետ ինտեգրման իր պլանների 60%-ը կատարվել է։ Նրա խոսքով, Մոսկվան և Մինսկը մինչ այժմ իրականացրել են մոտ 600-ը 1000 համապատասխան «միջոցառումներից»՝ երկու երկրների տնտեսությունները մերձեցնելու համար։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04