«Գլոբբինգ»-ը տուգանվել է 61 մլն դրամով. քաղաքացիների դժգոհությունները չեն դադարում. «Ժողովուրդ»

Բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբբինգ» ընկերությունից վերջին շրջանում քաղաքացիները սկսել են շատ դժգոհել, և խաբեության մակարդակն այնքան է բարձրացել, որ նրանցով զբաղվում են պետական մարմինները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ընկերությունն արդեն հասցրել է տուգանվել ավելի քան 61 մլն դրամի չափով:
«Տեղեկացանք, որ քաղաքացիներից մեկը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով և հայտնել է, որ ընկերությունն ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ է սահմանել 3-6 աշխատանքային օր և չի տրամադրել որևէ հղում, որ առաքման ժամկետները կարող են զգալի տարբերվել: Մեկ այլ քաղաքացի էլ ներկայացրել է, որ ընկերությունն իր կայքում ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ նշել է 3-4 աշխատանքային օր, որը հետագայում զանգվածային ուշացումների արդյունքում փոխել է 3-9 աշխատանքային օր առաքման ժամկետով: Քաղաքացին պնդում է, որ նույնիսկ այդ պարագայում, ըստ տրամադրած նախնական տեղեկության, ծանրոցը հասանելի է եղել 25 օրում: Ու պարզվում է, այս դեպքը եզակի չէ և կրում է զանգավածային բնույթ, իսկ ընկերությունը հրաժարվում է որևէ կերպով հատուցումից՝ ծանրոցների վերաբերյալ տալով իրարամերժ պատասխաններ:
Հայտնի դարձավ, որ քաղաքացիներից մեկն էլ հաղորդում է ներկայացրել հետևյալի մասին. ընկերությունը կայքում նշում է, որ ԱՄՆ-ից ՀՀ «Էքսպրես» առաքումը կատարում է 3-9 աշխատանքային օրում, մինչդեռ տվյալ քաղաքացու ծանրոցը, որը 2022 թվականի հուլիսի 16-ին առաքվել է ընկերության ԱՄՆ պահեստ, մինչև օգոստոսի 10-ը դեռ չի հասել ՀՀ: Նշենք, որ Հանձնաժողովը վարույթը հարուցել է ընկերության կողմից ԱՄՆ-ից ՀՀ օդային և ծովային առաքումների ծառայությունների համար գործնականից տարբերվող ժամկետ հայտարարելու միջոցով հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով: Ըստ ընկերության հիմնավորման՝ իրենցից անկախ պատճառներով առանձին դեպքերում այդ ժամկետները չեն պահպանվում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04