Ինչի՞ շուրջ են ընթանում բանակցությունները. «Հրապարակ»
![]() 735 Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ճանապարհի բացման հետ կապված բանակցությունները ձախողվել են, և ռուսների մասնակցությամբ ընթացող պրոցեսը հաջողություն չի արձանագրել, ու անորոշ ժամանակով հետաձգվել է ճանապարհի բացումը: Բանն այն է, որ ադրբեջանական կողմը չի համաձայնել հայկական կողմի առաջարկին, իսկ հայկական կողմն էլ մերժել է ադրբեջանականի առաջարկը: Ո՞րն է այդ առաջարկների տարբերությունը: Լավատեղյակ աղբյուրը ներկայացրեց խնդիրը․ հայկական կողմն առաջարկել է, որ ադրբեջանցիները բացեն ճանապարհը՝ խոստանալով, որ դրանից հետո թույլ կտա, որ «բնապահպանների» մի փոքր խումբ մտնի հանքեր և «մոնիթորինգ անի»: Ադրբեջանական կողմը հրաժարվել է՝ պահանջելով նախ թույլ տալ, որ իրենց խումբը մտնի հանքեր՝ «մոնիթորինգ անի», որից հետո իրենք կբացեն ճանապարհը: Արցախի իշխանությունները որոշել են առայժմ դիմադրել՝ չհամաձայնել այս պահանջներին, երկու պատճառով: Նախ, որ մեկ անգամ զիջելուց հետո ադրբեջանցիները կարող են հետագայում էլ այս մեթոդը կիրառել և նոր զիջումներ պարտադրել, և երկրորդ՝ հասարակական կարծիքը կարող է շատ խիստ լինել, և մարդիկ կարող են ուղղակի փողոց դուրս գալ ու իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Այս իրավիճակի լուծումը կարող է լինել կա՛մ հանրային ճնշման ներքո Ադրբեջանի հոժարակամ նահանջը և ճանապարհը բացելը: Կամ՝ բլոկադան այնքան երկարի, որ մարդիկ համաձայնեն, որ մի 4 հոգանոց կեղծ-բնապահպանների խմբին թույլ տան՝ մտնել Դրմբոն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
