«Բրիտանական ընկերությունը պահանջում է ապահովել իր աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Արցախի հանքեր և հարակից տարածքներ». Տաթևիկ Հայրապետյան
![]() 336 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 00:00 Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ «Anglo Asian Mining»-ը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրոմիության բարձրաստիճան ներկայացուցիչներին ընկերության գործունեության և ներկայումս շահագործվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների վերաբերյալ: Ընկերությունը դիմել է այդ կառույցներին՝ խնդրելով աջակցել իր օրինական իրավունքների վերականգնմանը և ապահովել իր աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Ղարաբաղի «Ղըզըլբուլաղ» և «Դեմիրլի» (Կաշեն ու Դրմբոն) հանքեր և հարակից տարածքներ»։ Սա այն բրիտանական ընկերությունն է, որ գնել է հանքերը, որոնք գտնվում են Արցախի իշխանությունների դե ֆակտո վերահսկողության տակ։ Հիմա հարց. ո՞ւմ դեմ է բողոքում ընկերությունը, Արցախի դե ֆակտո իշխանությունների՞։ Եթե այո՛, ապա թող բանակցեն ուղիղ նրանց հետ և փորձեն լուծում գտնել, ոչ թե շրջափակման մեջ պահեն 120.000 մարդու»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
321Երեկ, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
81811.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
40411.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
42011.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
30611.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
33911.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
65710.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
147910.03.2026, 00:25
