ԱՄՆ պաշարները կսպառվեն 13 տարուց, իսկ ՌԴ-ինը՝ 53 տարի անց. «Լույս» հիմնադրամ

Գազի արդյունահանման 2021թ․ տեմպի պահպանման պարագայում ԱՄՆ պաշարները կսպառվեն 13 տարուց, իսկ ՌԴ պաշարները՝ 53 տարի անց
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է եվրոպական և համաշխարհային էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակը՝ 2022թ․փետրվարի 24-ից հետո։
· Համաշխարհային էներգետիկ շուկայում հետհամավարակային վերականգնումը մեծ թափ հավաքեց դեռևս 2021-ին․ էներգակիրների համաշխարհային պահանջարկը 2021թ․ արդյունքում վերադարձավ նախահամավարակային ցուցանիշներին։ Միայն 2021թ․ ընթացքում նախորդող տարվա համեմատ գազի մեծածախ գները Եվրոպայում արդեն իսկ ավելացել էին ավելի քան 400%-ով։
· 2022թ․ մարտի 7-ին Եվրոպայում՝ Նիդեռլանդների գազի հաբում(TTF) 1000 մ3գազի գինը հասավ ռեկորդային $3800-ի, ինչը համարժեք է նավթի $600/բարել արժեքին և մոտ 70 անգամ գերազանցում է ներռուսաստանյան շուկայում գազի միջին գնին։
· 2021թ․ տվյալներով ԱՄՆ-ը և Ռուսաստանը հանդիսանում են բնական գազի արդյունահանման տեսանկյունից երկու համաշխարհային առաջատարները՝ 2021-ին այս երկրները միասին կիսել են համաշխարհային արդյունահանման 40,5%-ը․ ԱՄՆ-ը՝ 934,2 մլրդ մ3կամ 23,1%, ՌԴ-ն՝ 701,7 մլրդ մ3կամ 17,4%։ Վերջին տասը տարիներին՝ 2011-2021թթ․ ԱՄՆ-ում բնական գազի արդյունահանումը ավելացել է տարեկան միջինը 4,2%-ով, այսինքն՝ 2021-ին 2011-ի համեմատ աճը կազմել է ավելի քան 50%։
· Գազի արդյունահանման 2021թ․ տեմպի պահպանման պարագայում ԱՄՆ պաշարները կսպառվեն 13 տարուց, իսկ ՌԴ պաշարները՝ 53 տարի անց։ Այսինքն՝ ոլորտում ԱՄՆ-ՌԴ մրցակցությունը կարճաժամկետ և միջնաժամկետ բնույթ է կրում, ուստի ԱՄՆ-ը փորձելու է առաջիկա տարիներին առավելագույնի հասցնել այդ մրցակցության արդյունքում ստացվող քաղաքական առավելությունները։
· ԵՄ-ը 2021թ․ դրությամբ արդյունահանել է ընդամենը 44 մլրդ մ3գազ, սպառել է՝ 396.6 մլրդ մ3։ 2021թ․ դրությամբ ԵՄ-ին բաժին է ընկնում նավթի համաշխարհային արդյունահանման ընդամենը 0,4%-ը, բայց սպառման 11.1%-ը։
· Միայն 2022թ․ առաջին 6 ամիսներին ՌԴ նավթագազային եկամուտները գերազանցել են 2020թ․ ողջ տարվա ցուցանիշը, ինչպես նաև 2021թ․ եկամուտների 70%-ը։
· Միայն Ռուսաստանը, Իրանը, Թուրքմենստանն ու Կատարը միասին տիրապետում են գազի համաշխարհային հաստատված պաշարների 57,3%-ին, ինչը նշանակում է, որ այս երկրները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով առանցքային ազդեցություն են ունենալու գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա։
«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով


«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04