«Անհարմար ա, պաշտոն եք զբաղեցրել, հիմա ո՞նց եք թվերն աղավաղում»․ Խաչատուր Սուքիասյան

«Այն ժամանակ, երբ Դաշնակցությունն իշխանության մաս էր, Հայաստանը ամենաբարձր տնտեսական աճն էր արձանագրում, և ամբողջ աշխարհում Հայաստանը կոչվում էր Կովկասյան վագր»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Պաշտոն եք զբաղեցրել, վերցրեք վիճակագրությունը, նայեք էսօրվա պահուստները, կառույցներում աշխատող ֆիզիկական անձերի աշխատավարձերի չափը, նայեք հարկերը, նայեք՝ բանկային համակարգում ինչքան դեպոզիտ գումարներ կան, նոր դրանից հետո խոսեք. անհարմար ա, հիմա հասարակությունը լսում ա, լուրջ մարդիկ ենք, ո՞նց եք եկել, էսօրվա ունեցած մեր թվերը աղավաղում, ասում եք՝ այն ժամանակ վագրեր, չգիտեմ ինչեր, թռիչքներ․․․ նայե՞լ եք էսօրվա, անցյալ տարվա թվերը»:
Հիշեցնենք՝ Արթուր Խաչատրյանը 2016-2017թթ. զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի, 2018թ. մայիսից հոկտեմբեր ամիսներին՝ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04