Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Երևանում ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել և մահացու վրաերթի ենթարկել հետիոտնին

Երևանում ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել և մահացու վրաերթի ենթարկել հետիոտնին
310
Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 16:42

Այսօր՝ ժամը 13։20-ի սահմաններում, Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 99 երթուղին սպասարկող ավտոբուսը նշված հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը մահացել է ավտոմեքենայի անիվների տակ, իսկ ավտոբուսն էլ բախվել է էլիտար շենքի կառուցման համար տեղադրված երկաթե դարպասին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ավտոբուսը դիսպետչերական կետում կայանված է եղել, և վարորդը ավտոբուսի մեջ չի եղել, երբ ավտոբուսը շարժվել ու վրաերթի է ենթարկել քաղաքացուն։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։