«Մեկ անձի իշխանությունից կախված երկիրը վտանգված է»․ Ոսկան Սարգսյան
![]() 272 Ուրբաթ, 12 դեկտեմբերի, 2025 թ., 20:00 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատե՞լ եք․ որ Ազգային ժողովը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ մի կարևոր հարց չի լուծում, այս վիճակով չի էլ կարող լուծել։ Այն ամբողջությամբ ենթակա է կառավարությանը (օրենքով դրա հակառակն է), իսկ կառավարությունը, ինչպես ինքն է խոստովանել, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։ Խորհրդարանում գրեթե բոլոր օրինագծերը ներկայացնում է կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահ Վահագն Խաչատուրյանի նման, միայն դրանք վավերացնում է։ Եվ մեկ անձի անսահմանափակ իշխանությանը ժողովրդավարություն են անվանում։ Ցանկացած երկիր, որը կախված է մեկ անձի իշխանությունից, վտանգված է, իսկ եթե այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն՝ երկիրը սարսափելի վտանգների մեջ է։ Հայաստանում շատերը չեն հասկանում այդ վտանգները, շատերն էլ դրանց անտարբեր են, սակայն գալիք աղետները նրանց էլ են հասնելու։ Ընկերներիցս մեկը հեռախոսազրույցների ավարտին միշտ ինձ խնդրում է՝ վերջում մի լավատեսական բան ասա։ Հիմա ասում եմ՝ կյանքը փոփոխական է, այսպես չի մնա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Գերմանիայում կոչ են արել ԵՄ-ին՝ պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ». #NTV
911:18
«Եթե ռուսները ստանային միջանցքը, արդյոք Արցախի ժողովուրդը չէր ենթարկվի բռնի տեղահանության». Թաթուլ Հակոբյան
9810:36
«Սիրիական բանակը քրդական ուժերին դուրս է մղել Ռաքքայի ռազմական օդանավակայանից». #AlIkhbariya
9110:27
«Մաքսատուրքերը սպառնում են աղքատացնել Եվրոպան և Միացյալ Նահանգները». Կալլաս
13610:03
«Մենք թույլ չենք տա մոռացության մատնել «Նաիրիտը»»․ Հրայր Կամենդատյան
13709:30
«Բացառապես ամերիկյան կողմից է կախված լինելու այս ձեռնարկի անվտանգ աշխատանքը»․ Արման Մելիքյան
12709:06
«Պետությունը պատասխանատվություն ունի՝ ապահովելու կյանքի և առողջության իրավունքի իրացումը»․ Մեսրոպ Առաքելյան
19302:06
«Նիկոլի դատարանով չես կարող վերադառնալ թեմ․ քեզ մերժել են 29 դպիր և 21 քահանա»․ Սյուզի Բադոյան
36700:12
