«Կարդում ես ու մտածում՝ և՞...». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում գովազդի տեսակ է՝ այսինչ ընկերությունը վճարել է այսքան հարկ: Կարդում ես ու մտածում, և՞: Հարկ վճարելը բիզնեսի պարտականությունն է, և «այդինչ» ընկերությունը կատարել է իր պարտականությունը: Դա լրահոսում տեղ գտնելու ի՞նչ «ապրանք» է:
Այլ հարց, եթե լիներ լրագրողական հետաքննություն, որը պարզած կլիներ, որ տվյալ ընկերությունը իրականում ունեցել է ավելի մեծ հարկային պարտավորություն, բայց թերացել է: Այդ դեպքում հասկանալի կլիներ, որ իքս ընկերությունն իր վճարած հարկերով հայտնվել է լրահոսում:
Այլապես, իքսը վճարել է ասենք 5 միլիարդ հարկ և տուրք: Հասկացանք, հետո՞: Պարտավոր է՝ վճարել է, արձա՞ն կանգնեցնենք դրա համար: Ինչո՞վ է նա ավելի ինչ որ բան արել, որ իր վճարած հարկերի թվով հայտնվել է լրահոսում, ի տարբերություն ասենք անհատ ձեռնարկատեր մի դերձակի կամ փոքր մի գրասենյակի, որոնք նույն պարտաճանաչությամբ, բայց վճարում են շատ ավելի համեստ ծավալի հարկ»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04