Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արցախից 4 քաղաքացի է տեղափոխել Երևան․ նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ

Արցախից 4 քաղաքացի է տեղափոխել Երևան․ նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ
297
Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 17:12

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Ստեփանակերտից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան, նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ:

Լաչինի ադրբեջանական արգելափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ դեռ շարունակում են բաժանված մնալ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը «Լուրերին» հայտնել է, որ կոմիտեն գնահատում է նման քաղաքացիների վիճակը, միջոցներ ձեռնարկում՝ հարազատների հետ նրանց վերամիավորումն ապահովելու համար: