Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk-ին

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk-ին: Հիշեցնեմ, որ նման հարցազրույցներ ՀՀ պաշտոնյաներից ունեցել են Զոհրապ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը: Չեմ հիշում դեպք, որ Արցախից որևէ պաշտոնյա հարցազրույց ունենա այս հաղորդման շրջանակներում: Չեմ տեսել նաև, որ ադրբեջանցի պաշտոնյա հյուրընկալվի այս հաղորդմանը: Իսկապես բարդ ձևաչափ է, հնչող սուր, ոչ հաճելի հարցեր և պատասխանելու շատ քիչ ժամանակ:
Ոչ զարմանալիորեն, հարցազրույցի մասին առաջինը գրել են ադրբեջանական աղբյուրները: Հարցազրույցը դեռ չի տեղադրվել BBC-ի յութուբյան ալիքում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Վարդանյանը խոսել է բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով: Նա նշել է, վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Նշել է, որ Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն: Նա խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին: Հնչել են հարցեր նրա անձի հետ կապված, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Հարցազրույցի վերջում Վարդանյանը ասել է, որ անկախ նրանից կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով:
Կարծում եմ այս հարցազրույցը և հնչած մտքերը շատ կարևոր են Արցախի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի ներկայացման առումով: Վստահ եմ, որ հարցազրույցը շուտով հասանալի կլինի յութուբյան ալիքով: Բայց քանի որ սա շատ է նյարդայնացրել ադրբեջանական կողմին, առաջինը նրանք են գրել ու հրապարակել հարցազրույցի բովանդակությունը»:

ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգին և փոխվստահությանն առնչվող հարցեր
2817:54
«Որ օրը Նիկոլը վարչապետ չեղավ, դու երկու ձայն ես հավաքելու»․ Հրանտ Ավետիսյան
4517:36
«Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան
7117:06
«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան
6516:48
Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին
7716:36
«Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան
7416:30
«Պուտինն ու Փաշինյանը կանդրադառնան Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի թեմային». Պեսկով
13216:01
«Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունն անհամատեղելի են»․ Պեսկով
12015:55