Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը հաղորդագրություն է տարածել

Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ: Այս մասին ասվում է Մալաթիայի տոնավաճառի տնօրինության տարածած հաղորդագրությունում:
«Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշում է ընդունել կասեցնել տոնավաճառի գործունեությունը, տոնվաճառի տնօրինությունը ցանկանում է տալ բացատրություն հանրությանն ավելի ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով:
Նախ և առաջ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերը նշված տեսչական մարմնին իր գործունեության մասով:
Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ: Ցանկանում ենք հայտնել նաև, որ տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում տոնավաճառի տարածքում և կազմի համապատասխան արձանագրություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշված աշխատանքների կատարումը հաստատվել է երկկողմանի ստորագրված արձանագրությամբ, իսկ մնացած մասով պատրաստակամ է եղել ավարտին հասցնել մնացած աշխատանքները, դիմել է նույնիսկ տեսչական մարմնին՝ ակնկալելով նրանց կողմից համապատասխան մասնագետի խորհրդատվություն:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ այժմ էլ հրավիրել ենք մասնավոր հատվածից համապատասխան մասնագետ և ակտիվ շարունակում ենք աշխատանքները:
Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած մի շարք իրականությանը չհամապատասխանող հոդվածներ, հանրությանը թյուրըմբռման մեջ չգցելու նպատակով, խնդրում ենք, մեր հարգարժան լրատվամիջոցներին հրապարակել միմիայն հավաստի տեղեկատվություն: Տոնավաճառի տնօրինությունը պատրաստ է տալ ցանկացած տեղեկատվություն վերոնշյալ աշխատանքների մասին, ինչպես նաև հրավիրում է տեղում ծանոթացնելու իրավիճակին և կատարված աշխատանքներին»:

«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
10301:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
9200:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
10500:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
16500:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
86Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
87Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
109Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
98Երեկ, 20:42