«Ո՞րն է պատճառը՝ հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ժամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ հիմնավորել, որ Արցախը կարող է անցնել Ադրբեջանին։
Այդ կեղծ ու հակահայկական թեզը «համոզիչ» դարձնելու համար, նա օգտագործում է «փաստարկներ», որոնք նախորդ 30 տարիներին նույնիսկ պաշտոնական Բաքուն չի էլ հնչեցրել…
Ի՞նչ ԱՊՀ անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ի՞նչ Ալմա-Աթայի հռչակագիր։
2007-2018թթ. ԱՊՀ ԽՎ ամբիոնից ադրբեջանցիների ներկայությամբ բազմիցս խոսել եմ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։
Ու ադրբեջանցի որեւէ պատգամավոր չի էլ հակադարձել ինձ ու ասել՝ ի՞նչ Արցախի ինքնորոշում, եթե կա ԱՊՀ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։
Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ», բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է։
Ո՞րն է պատճառը։ Հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից։
Ու հենց սա էր «սեփական կետից» բանակցելու արդյունքը։
Իսկ իրականում այս կապիտուլյանտ ռեժիմը «նվեր» է ադրբեջանցիների եւ փորձանք Հայի համար»:

«Ռիսկ չեն անում նույնիսկ ասել՝ ինչ ա եղել»․ Անժելա Էլիբեգովա
813:36
«Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
1413:30
«Նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա»․ Տաթևիկ Հայրապետյան
3313:12
««Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին կզբաղվի եկեղեցին քանդելով»․ Քրիստինե Վարդանյան
4412:48
«Ձերբակալվել է Արթուր Օհանյանը»․ Նարեկ Մանթաշյան
6612:06
«Անգամ ՔՊ-ականներն են հասկանում, որ պատերազմն անխուսափելի է». Արա Պապյան
6311:48
«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
6011:42
«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան
6111:24