«Բանակը մեր ողնաշարն է»․ քայլերթ՝ դեպի Եռաբլուր
![]() 301 Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ., 21:48 «Համախմբում» շարժումը վաղը՝ «Բանակը մեր ողնաշարն է» նշանաբանով քայլերթ կիրականացնի դեպի Եռաբլուր պանթեոն։ Քայլերթի մեկնարկը կտրվի Եռաբլուրի հաղթակամարի մոտից։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Հայոց պատմության ընթացքը մշտապես նշանավորվել է պետականության պահպանման կամ վերականգնման համար մղված պայքարով։ Հաջողությունները մեզ ուղեկցել են, երբ եղել ենք միակամ ու ապավինել զենքին։ Հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը։ Մեր բանակը ստեղծվեց ռազմաքաղաքական ծանրագույն իրադրության պայմաններում և փառքով պսակեց իր ողջ ուղին։ 44-օրյա պատերազմում հայ զինվորն ու սպան ևս չպարտվեցին։ Ի աջակցություն Հայոց բանակի, ի գիտություն ողջ աշխարհի, որ բանակը մեր անկախ պետականության գլխավոր երաշխավորն է և մեր ինքնության առանցքը, ի խոնարհումն Հայրենիքի պաշտպանության նահատակների հիշատակի, «Համախմբում» շարժումը հունվարի 28-ին՝ ժամը 11․00-ին «Բանակը մեր ողնաշարն է» նշանաբանով քայլերթ է կազմակերպում դեպի Եռաբլուր պանթեոն։ Քայլերթի մեկնարկը կտրվի Եռաբլուրի հաղթակամարի մոտից»,- ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։ |

«Հարությունը հիշեցնում է՝ եթե ինչ-որ բան ճիշտ է ու արժեք ունի, նրա պարտությունը վերջնական չէ». Դավիթ Սանասարյան
5619:48
«Նայեք՝ քաղաքական ուժերից ով ի՞նչ է արել, մասնավորապես, վերջին ընտրություններից հետո». Արա Պապյան
10419:00
«Գիտենք, թե ով է Սամվել Կարապետյանը, բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք՝ հակառակ էֆեկտ է ունենում». Մհեր Մկրտչյան
20918:06
«Չարը նրանք են, որոնք խլեցին կյանքը նրանցից, որ դեռ պիտի ապրեին»․ Արման Թաթոյան
10815:36
«Հավատում եմ՝ մեր Հայրենիքն էլ Աստծո զորությամբ հարություն է առնելու»․ Ալվինա Աղաբաբյան
19514:06
«100 տոկոսով համաձայն եմ նրա հետ»․ Արայիկ Հարությունյան
22713:42
«Շնորհավորենք իրար ու բարիշենք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
14913:36
Արցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում (տեսանյութ)
22213:18
