«Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում». ԱՄՆ սենատորը՝ Արցախի մասին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո: Այս մասին հաղորդում է Արցախի պետնախարարի գրասենյակը:
Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը:
Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը: Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», - նշել է նա:

«Մենք սխալվելու իրավունք չունենք»․ Էդմոն Մարուքյան
2513:30
«Ազգային համախմբվածությունը կարող է հիմք դառնալ նոր զարթոնքի»․ Գառնիկ Դանիելյան
2513:24
«Տիգրանաշենը հանձնելու օրակարգը բացառապես օտարածին շահերից է բխում»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
3713:18
«Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները»․ Սամվել Կարապետյան
3413:12
«Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից»․ Լավրով
6913:00
«Մեր նպատակն է՝ պահել Տիգրանաշենը հայկական, զարգացնել այն և ոչ թե հանձնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4612:42
Անդրանիկ Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունը (տեսանյութ)
5712:36
«Սահման ունե՞նք մենք պետական». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
5112:24